A
A
Արթուր Աբրահամը չի ցանկանում թողնել մեծ ռինգը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 35-ամյա Արթուր Աբրահամը հայտարարել է, որ դեռ երկու տարի կշարունակի իր ելույթները մեծ ռինգում: Մեր հայրենակիցն այս օրերին պատրաստվում է չեմպիոնական նոր մրցամարտի: Արթուր Աբրահամի մրցակիցը կլինի Մարտին Մյուրեյը: Ըստ նախնական պայմանավորվածության, եթե հաղթանակ տանի 33-ամյա բրիտանացի մարզիկը, ապա Արթուր Աբրահամն իրավունք ունի պահանջելու մրցամարտ-ռեւանշ: Արթուր Աբրահամ – Մարտին Մյուրեյ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին, գերմանական Հաննովեր քաղաքում: Երեւանի ժամանակով այն կսկսի արդեն նոյեմբերի 22-ի գիշերը, ժամը 01:20-ին: