Ֆրանսիայում վթարի է ենթարկվել արագընթաց գնացք. կա 5 զոհ
Ֆրանսիայի արևելքում փորձարկման փուլում գտնվող արագընթաց գնացքը TGV-ն դուրս է եկել գծերից, հաղորդում է France Bleu Alsace-ը իր թվիթերյան էջում: Ըստ Ֆրանս Պրեսի մահացել է առնվազն 5 մարդ: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, դեպքի վայրում լսվել են պայթյունի ձայներ: Գնացքում ուղևորներ չեն եղել: Վագոնների մեծ մասը դուրս են եկել գծերից և շրջվել: Նախնական տեղեկատվության հիման վրա աղետը տեղի է ունեցել Ստրասբուրգից ոչ հեռու գտնվող Էկվեշեմ քաղաքում: Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ: Տեղեկատվությունը տեղադրված է Րիա Նովոստիի կայքում: Ֆրանսիայում ռելսերից դուրս եկած ճեպընթացի վթարի պատճառը հավանաբար եղել են տեխնիկական խնդիրները՝ RIA Novosti-ն փոխանցում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը: «TGV փորձարկվող գնացքը, որը ոչ կոմերցիոն գծով դուրս էր եկել փորձարկում անցնելու համար, գծերից դուրս է եկել Էկվերսայմ բնակավայրի շրջանում: Գնացքում եղել է շուրջ 50 մարդ: Նախնական տեղեկություններով՝ խոսքը տեխնիկական խնդիրների մասին է»,- ասել է նա: