Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականը քյասիբ ժողովրդին վառել ա, կերել ա, էլ ժողովուրդ չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled1

«Այո-Ոչ» նախագծի անդամներին Արագածոտնի մարզի Օշական գյուղում զուռնա - դհոլով դիմավորեցին: «Այո» ճակատի ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը հավաքվածներին փորձում էր բացատրել Սահմանադրության նոր նախագծի առավելությունները, երբ մի տարեց մարդ գոչեց. «Իշխանությունը բանվոր դասակարգի մասին չի մտածում: Ինչու՞ բարձրացրեցիք դատախազների աշխատավարձը, իսկ թոշակը չեք բարձրացնում: Հանրապետականը քյասիբ ժողովրդին վառել ա, կերել ա, էլ ժողովուրդ չկա»: Քիչ այն կողմ մի քանի կնոջ հետ կանգնած Մարգարիտ Եսայանը, որը «Այո»-ի ճակատից է, հարցրեց նրանց, թե քանի հոգի կվստահի իր խոսքին եւ «Այո» կասի նոր Սահմանադրությանը: «Չենք վստահի: Մինչեւ ես չկարդամ, չեմ քվեարկի, դրույթները բացատրեք»,-պատասխանեց կանանցից մեկը: «Այո» ճակատի մեկ այլ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նույնպես փորձում էր համոզել մարդկանց «Այո» քվերակել, երբ մի կին հարց ուղղեց նրան. «Դուք ասում եք՝  նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա օլիգարխների դեմ պայքարելու, հիմա մեր երկրի օլիգարխները Սահմանադրությանն այո՞ են ասելու, թե ոչ»: «Շատ լավ հարց եք տալիս»,-պատասխանեց պատգամավորը՝ հավելելով. «Նախ, օլիգարխ ասելով՝ ես ոչ թե անձերին նկատի ունեմ, այլ տնտեսության կառուցվածքը: Այնտեղ, որտեղ մոնոպոլիա կա, փոքր բիզնեսը սնանկանում է»: