Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞նց է, որ պատգամավորն աշխատում է՝ ջիպ է քշում, գյուղացին աշխատում է՝ չի  քշում» (տեսանյութ)

Քաղաքականություն
karbi11

Այո եւ Ոչ քարոզողների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Կարբի գյուղն է: Այստեղ մարդիկ ջրամատակարարման խնդիր ունեն ու առաջինը հենց այդ հարցն են բարձրացնում: Ի պատասխան նրանց հարցերին՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասում է. «Սա սահմանադրության հետ կապ չունի , ես խոստանում եմ, որ դեկտեմբերի 6-ից հետո մենք համապատասխան մարդկանց հետ կգանք եւ կլուծենք ձեր հարցերը»: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, քարոզելով այո քվեարկել, ասում էր. «Ես ձեզ խոսք չեմ տալիս, որ դեկտեմբերի 7-ին ամեն ինչ կփոխվի, բայց խոստանում  եմ, որ քիչ-քիչ փոխվելու է»: Գյուղացիներից մեկը հարց է տալիս տիկին Եսայանին՝ ո՞նց է , որ պատգամավորն աշխատում է ջիպ է քշում, իսկ  գյուղացին աշխատում է՝ չի  քշում»: Տիկին Եսայանը հիշեցնում է, որ հիմա է այդպես, իսկ քաղաքացին հավելում է. «Է փոխվի, էլի նույննա լինելու»: «Չէ-չէ, դու ամուսնանալու ես, քեզ լավ հարսնացու ենք գտնելու, էդ դոմիկից դուրս ես գալու»,- համոզում է տիկին Եսայանը: Դաշնակցական Արթուր Եղիազարյանը մարդկանց բացատրում է, որ իշխանությունը չի տուժի ոչնչով, եթե նրանք գնան ու «ոչ» ասեն սահմանադրությանը. «Իրենք կմնան, միեւնույնն է, իսկ երբ փոխենք սահմանադրությունը,  դաշնակցությունը որոշել է, որ օրինակ նորմալ ընտրական օրենսգիրք ստեղծենք»: