Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
S3200016

Արցախյան պատերազմի մասնակից «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրված Հովսեփ Տերտերյանն այսօր դադարեցրել է 13 օր տեւած իր հացադուլը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին նրա հարազատները: Նրա բողոքն ուղղված էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի դեմ, որն արդեն 4-րդ անգամ մերժել էր նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը: Ըստ բարեկամների՝ մերժման հիմքում գրվել է, որ թեեւ դատապարտյալի վարքագծում դրական տեղաշարժ կա, սակայն հոգեբանական բնույթի աշխատանքները պետք է շարունակել: Մինչդեռ վերջին 4 տարվա ընթացքում նրան հոգեբան չի այցելել: Ի դեպ, Հովսեփ Տերտերյանի պատիժը կրելուն մնացել է 11 ամիս, նա 2009 թ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: