Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն.տեղ-տեղ մերկասառույց է

Կարևոր լուրեր Հասարակություն
3c247a0e724bc22f3672842262fde3e0

Մարտունի-Գավառ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանում, Արագածում, Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն