Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

39 ամերիկացի՝ հայկական ընտանիքներում (տեսանյութ)

Հասարակություն
cid_ii_igvzw1lm1_150fae328d3dff92

Խաղաղության կորպուսի 39 կամավոր երդվեց ապագա երկու տարին անցկացնել Հայաստանի գյուղերում ու քաղաքներում՝ նպաստելու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ասում է. «Նրանք իրական դեսպաններն են Հայաստանում. Նրանք ապրում են հայկական համայնքներում, հայկական ընտանիքների հետ։ Նրանք դասավանդում են անգլերեն, ամերիկյան բիզնեսի վարման փորձն են այստեղ ներկայացնում»: Ըստ նրա՝ կարևոր է երկու երկրների հասարակությունների մերձեցումն այսպիսի ծրագրերի միջոցով. «Ես ակնակալում եմ նաև, որ Խաղաղության կորպուսի կամավորներն ապրելով հայկական համայնքներում, շփվելով ու տեղեկանալով նրանց ավանդույթներին, սովորույթներին՝ կպատմեն այդ ամենը նաև ԱՄՆ-ում գտնվող իրենց ընտանիքներին»։ Նշենք, որ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կողմից, կազմակերպության նպատակը նպաստելն է խաղաղության տարածմանը ամբողջ աշխարհում։ Կորպուսի ծրագրերով 139 երկրում ծառայել է 200000 կամավոր։