Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 խմ ծավալով ժայռաբեկորներն ընկել են երթևեկելի հատվածի վրա

Կարևոր լուրեր Հասարակություն
stone

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 23:20-ի սահմաններում, Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Սրաշեն գյուղի տարածքում, տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 3 խմ ծավալով ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածի վրա` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն