Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անարդար է եվրոպացիների համար, բայց ոչ՝ հայերի (տեսանյութ)

Տնտեսություն
RLyNgm5CnBo

2014 թվականի հունվարի մեկից Հայաստանը Եվրամիության երկրների շուկաներ ապրանքներ արտահանում է արտոնյալ պայմաններով։ «Արտոնյալ պայմաններ ասելով հասկանում ենք այնպիսի մաքսային տարիֆների առկայություն, որոնք ցածր են Առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանած ցուցանիշներից»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խորխե Մարիա Մեդինա Նավառոն: Ըստ նրա՝ Հայաստանից ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանվում է «GSP+» ռեժիմով, դրա մեջ են մտնում հանքանյութեր, գործվածքեղեն և այլ ապրանքներ։ Իսկ արդյո՞ք «GSP+» ռեժիմի լիարժեք գործելուն խանգարում է Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը. «Միանգամայն ոչ, որովհետև սա Հայաստանի համար արտահանման շուկա է և ոչ մի կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ»,- պատասխանում է Խորխե Մարիա Մեդինա Նավառոն։  GSP+ ռեժիմից օգտվող երկրները հնարավորություն են ստանում ավելի լայն ծածկույթով ապրանքատեսակներ արտահանել ԵՄ շուկա զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: GSP+ ռեժիմը ԵՄ-ի կողմից տրամադրվում է խիստ սահմանափակ թվով երկրների, որոնք բավարարում են ԵՄ սահմանած առևտրային չափանիշներ: Հայաստանի հետ այս ռեժիմից օգտվելու իրավունք է տրվել ընդամենը 9 երկրի` Բոլիվիա, Կապե Վերդե, Կոստա Ռիկա, Էկվադոր, Վրաստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ և Պերու: