Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծացել է ուկրաինական ապրանքների արտահանումը Եվրամիության երկրներ

Տնտեսություն
aysor-ukrainan-em-he-n48669-1

Ինչո՞վ կավարտվի Ռուսաստանի հետ կոնֆլիկտը ուկրաինական տնտեսության համար: «Ուկրաինական տնտեսությունը երբեք կենտրոնացված չի եղել միայն ռուսական շուկայի վրա: Մեր անկախությունը փաստացի հիմնված է եղել էներգետիկ ֆակտորի վրա: Վերջին երկու տարիներին մենք զգալիորեն դիվերսիֆիկացրել ենք էներգառեսուրսների փոխադրումներով: Դրան գումարած՝ ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո զգալիորեն մեծացել է ուկրաինական ապրանքների արտահանումը Եվրամիության երկրներ»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց «Ukraine Analytica» հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Շելեստը`  « Ռեգնում» կենտրոնի կազմակերպած օնլայն ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ հնարավոր չի եղել խուսափել կորուստներից, ինչը սակայն միանշանակ բացասական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա: «Իհարկե, առանձին ոլորտներ տուժել են՝ կապված Ռուսաստանի հետ կապերի խզումից և երկրի արևելքում հակամարտության հետ: Բայց մյուս կողմից դա զգալի թափ հաղորդեց արտադրության մոդեռնիզացմանն ու ադապտացիային: Մենք մտածում ենք էներգետիկ արդյունավետության եւ նոր շուկաներ գտնելու մասին»,- հավելում է Աննա Շելեստը: