Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետեւանքով. Ամերիկայի ձայն

Քաղաքականություն
vtar2

Եգիպտոսում կործանված ռուսական քաղաքացիական ինքնաթիռն ամենայն հավանականությամբ ոչնչացվել է ահաբեկչության արդյունքում, հայտնում են մասնագետները: «France 2» հեռուստաալիքի հաղորդմամբ, հետաքննիչները հայտնել են, որ սեւ արկղի գաղտնազերծման արդյունքում օդանավում պարզ լսվում է պայթյունի ձայնը: Ահաբեկչության հնարավորության մասին ավելի վաղ խոսել էին Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ, իսկ Սպիտակ տունը հայտարարել էր, որ մի շարք երկրներում ուժեղացնում է ԱՄՆ ուղեւորվող օդանավերի անվտանգությունը: Նախագահ Օբաման տեղի ռադիոկայաններից մեկինտված հարցազրույցում նույնպես չի բացառում ահաբեկչության վարկածը. «Կարծում եմ, հավանականություն կա, որ այնտեղ ռումբ էր, եւ մենք դա շատ լուրջ ենք ընդունում»: Եվրոպական բազմաթիվ երկրներ Եգիպտոսից արագ կարգով դուրս են բերում իրենց քաղաքացիներին: Անվտանգության մասնագետների խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն իր վրա է վերցրել ինքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը, կարող է փորձել կրկներ ահաբեկչությունը. «Եթե «Իսլամական պետություն» խմբավորումը կարողացավ անել դա այդ օդանավակայանում, ապա քանի՞ այլ օդանավակայաններ է նրանց հաջողվել մուտք գործել, քանիսո՞ւմ են նրանք գործում հենց այս պահին», - ասում է ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության գործակալության նախկին պետ Ջոն Փիսթոլը։ Չնայած Շարմ էլ Շեյխի օդանավակայանում ողբերգությունից հետո սկսված անվտանգության խիստ միջոցներին, Ռուսաստանն ինքը նույնպես որոշել է ժամանակավորապեսդադարեցնել ավիաչվերթները դեպի Եգիպտոս, եւ ներկայումս Եգիպտոսում գտնվող ավելի քան 70,000 ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ է վերադարձնում: «Կարծում եմ, խելամիտ կլինի դադարեցնել ռուսական բոլոր չվերթները, մինչ տեղի ունեցածի իրական պատճառների բացահայտումը», - հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Մինչ Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ մասնագետների վերջնական կարծիքը դեռ չի ձեւավորվել, Հարավային Սուդանում ավելանում է կործանված ԱՆ-12 օդանավի զոհերի թիվը, հասնելով 41-ի: Ողջ է մնացել միայն մեկ երեխա: Մասնագետների կարծիքով, վթարի հավանական պատճառը ծանրաբեռնվածությունն է: Հիշեցնենք, ՀՀ  5 քաղաքացի զոհվել են վթարի հետեւանքով: Ամերիկայի ձայն