Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016թ. ԵՄ-ն ՀՀ-ին տրամադրելու է 24 միլիոնանոց դրամաշնորհ

Տնտեսություն
em2

ԱԺ-ում այսօր քննարկվեց նաեւ 2016թ. պետական բյուջեի՝ եվրաինտեգրման հարցերի վերաբերյալ ծախսերն ու եկամուտները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքերով՝ 2016թ. ԵՄ-ն ՀՀ-ին տրամադրելու է 24 մլն դրամի դրամաշնորհ: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն, ԵՏՄ մաս կազմելով, ԵՄ հետ նախորդ ցուցանիշների համեմատ ի՞նչ տեմպերով են փոփոխություններ եղել՝ տրամադրվող դրամաշնորհները պակասո՞ւմ են, ավելանո՞ւմ են, թե նույնն են մնում»: Նա նաեւ հարցրեց՝ արդյոք Ֆինանսների նախարարությունը տիրապետո՞ւմ է այն հավանական դրամաշնորհների ներհոսքին, որոնք ուղղվում են բոլորին քաջ հայտնի ՀԿ-ների, թե՞ տեղեկությունները միայն բյուջետային  դրամաշնորհների վերաբերյալ են: Պավել Սաֆարյանը նշեց, որ իրենք տեղեկացված են միայն բյուջեին առնչվող դրամաշնորհներից»: Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշներին, ապա պարոն Սաֆարյանն ասաց՝ եթե այս տարի ԵՄ-ից ստացել են տասը միլիարդ դրամ, ապա եկող տարի սպասում են տասներկու միլիարդ դրամի դրամաշնորհ: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրում էր՝ արդյոք գումարներ բյուջեով առանձնացվե՞լ են եկող տարի ԵՄ-ի հետ հանդիպումների, բանակցությունների համար: «Նման հանդիպումների ծախսերի համար հայտ չի տրամադրվել: Եթե հստակեցում մտցվի՝ քանի մարդ է գնալու ու քանի օրով են մնալու, ապա ասեմ, որ մենք ունենք գործուղումների համար նախատեսված տող ունենք ու պահուստային ֆոնդ, այնտեղից կտրամադրվեն գումարները»,- արձագանքեց Պավել Սաֆարյանը: