Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վերահսկողություն չի իրականացրել (տեսանյութ)

Հասարակություն
avtobus

Տուլայի շրջանում վթարի ենթարկված ավտոբուսը իրականացնում էր ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում, հետեւաբար  այս դեպքում Տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի իրականացրել վերահսկողություն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը  նշել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում, որի արդյունքներով դեպքը վերլուծության կենթարկվի։ Տուժած 12 քաղաքացի դեռևս գտնվում է բժշկական կենտրոններում:  Եթե անհրաժեշտություն լինի, նրանք կտեղափոխվեն այլ բուժհաստատություններ, այս պահին, սակայն, դրա անհրաժեշտությունը չկա: