A
A
Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Փարիզում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Փարիզում: Համաժողովին նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։