Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզպետը վստահ չէ, որ իր ղեկավարած մարզում «Այո»-ն կհաղթի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Artur-nalbandyan

«Դեկտեմբերի 7-ը ամեն ինչ ցույց կտա»,- ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ինքը վստահեցնում է, որ ժողովուրդը հետաքրքրված է նոր Սահմանադրությամբ եւ քվեարկության ժամանակ ակնկալում է ակտիվություն. «Մենք որեւէ լծակ չենք օգտագործելու»։ Շիրակի եւ Արմավիրի մարզպետերը դեռ հրահանգ չեն ստացել հանրաքվեում ապահովել «Այո»-ի հաղթանակը. «Մեր առջեւ խնդիր ա դրվում մարդկանց իրազեկել, բացատրել»,- ասում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Արմավիրի մարզպետը դեռ չի կարող ասել՝ «Այո»-ի պարտության դեպքում ինքը հրաժարական կտա՞, թե ոչ «Եթե չանցա՞վ: Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ չի անցնելու»: Այս մարդը զարմանում է՝ ինչու՞ պիտի արմավիրցի գյուղացին «Ոչ» ասի նոր Սահմանադրությանը: Լրագրողները նկատում են՝ թեկուզ նրա համար, որ գյուղացու խաղողը վատ մթերվեց, փակվեցին փողոցներ. «Քանի՞ անգամ ա փողոց փակվել՝ մեկ անգամ»: Շիրակի մարզպետն այն մարդն էր, որը մի քանի օր առաջ համոզված էր, որ մարզում հաղթելու է «Այո»-ն. «Կա եւ էսպես մտածող կա եւ էնպես, չի կարելի միանշանակ ասել էսպես»,- ասում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակում «Ոչ»-ի հաղթանակից հետո իր պաշտոնավարման նպատակահարմարության մասին մարզպետը դեռ չի մտածել, բայց կմտածի. «Կտեսնենք, էլի, ամսու 6 կանցնի, հետո դրանից հետո կխոսենք, փախա՞նք»: Ազգային Անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Ֆելիքս Ցոլակյանն, իհարկե, առաջին անգամ չի լսում, որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են «Ես ասել եմ՝ ես կողմ չեմ էդպիսի բաներին»: Ըստ նրա, Շիրակը, համենայնդեպս, ընդդիմադիր մարզ չէ, իսկ Գյումրիում էլ կան ընդդիմադիր տրամադրություններ: Ճնշել չեն պատրաստվում. «Այսինքն, ո՞նց, ինչո՞վ են ճնշում: Պռեսով են ճնշում»: Իսկ այս մարդն այսօր թոռնիկ է ունեցել, նա հակում չուներ խոսել տեղամասերում բռնությունների եւ քվեներ կեղծելու մասին: