Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

90 մլրդ դոլարի չափով միայն տոկոսներ ենք մարելու (տեսանյութ)

Տնտեսություն
8ebb1085eb47f555674680c26334215d

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ ընդհանուր դինամիկան շատ տխուր է, երբ կանխատեսվում է, որ 2016 թ պետական պարտքը կմոտենա 50 տոկոսի ռիսկային շեմին: «2014 թ-ի համար մենք ունեինք 3,7 մլրդ դոլարին համարժեք արտաքին պարտք, 2015 թ՝ 4,4, իսկ հիմա նախատեսվում է 4,8 մլրդ դոլարին համարժեք դրամի պարտք: Պարտքը մեզ համար ստեղծում է լարված իրավիճակ, պայմանավորված այն հանգամանքով, որ վաղը պետք է դա սպասարկենք: Այսօր արդեն 2016 թ բյուջեում դրված է, որ 90 մլրդ դրամի չափով մենք մենակ արտաքին պարտքի տոկոսները պետք է մարենք, իսկ 90 մլրդը դառնում է 200 մլն դոլար: Իսկ այդ գումարով կարող էինք չափազանց մեծ ծրագրեր իրականացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը: «Սխալ քաղաքականության հետեւանքո՞վ է ավելացել արտաքին պարտքը»,- «Ա1+»-ի հարցին, Վարդան Բոստանջյանը նշեց . «Ոնց ուզում եք հասկացեք, հո իմ եւ ձեր պատճառով չի եղել»: 2016 թ բյուջեն լինելու է սոցիալական, թեեւ թոշակներն ու նպաստները չեն բարձրանալու: 2016 թ ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373,7 մլրդ 700 մլն դրամ, եկամուտները 1 տրլ 183 մլրդ դրամ, դեֆիցիտը 190 մլրդ դրամ: Ի դեպ, տնտեսագետի խոսքերով, Հայաստանում առաջին դեպքն է, երբ հաջորդ տարվա բյուջեն լինում է ավելի զուսպ ու փոքր, քան նախորդ տարվանը, ինչը զարմանք է առաջացնում: