A
A
Գագիկ Ծառուկյանն աշխատավարձ չի ստանում
ԱԺ գլխավոր հաշվապահն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն աշխատավարձ չի ստանում։ Նա պատասխանում էր այն հարցին, թե ինչպես են վարվում պատգամավորների հետ, որոնք չեն ներկայանում նիստերին. «Բացակայող պատգամավորներից օրական պահվում է 30 հազար դրամ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նա աշխատավարձ չի ստանում»։ Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, պատասխանելով այն հարցին, թե չե՞ն պատրաստվում կրճատել աշխատակազմի ծախսերը, ասաց. «Հո վերմա՞կ չենք առնում, որ պիտի քաշեն վրաները։ Մենք առնում ենք այն, ինչ նախատեսվում է կառավարության որոշմամբ ու օրենքով»։