Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ հայտարարած դատապարտյալների  թիվը հասել է 8-ի

Հասարակություն
datapartyal

«Վարդաշեն»  ՔԿՀ-ում հացադուլ հայտարարածների թիվը հասել է 8-ի:   Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց  Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Հացադուլ հայտարարած դատապարտյալները բողոքում են անկախ հանձնաժողովի գործունեությունից: Հանձնաժողովը, նրանց խոսքերով, անհիմն մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումները: Հիշեցնենք, որ արդեն 4 օր է հացադուլ է սկսել նաեւ պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը: