Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումներն ավարտվել են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2413e3377cdd969bf89572a4fa472c40

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերությունից 6-ում ստուգումներն ավարտել են եւ առանձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: ԱԺ-ում այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններից մնացել է ստուգվի միայն «Արարատի ցեմենտի գործարանը»: Դիտարկմանը, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկություններ է տվել միլիոնավոր խախտումների մասին, իսկ հիմա արդեն քաղաքական համերաշխություն է եղել, նախարարը պատասխանեց, որ քաղաքական միայն ստուգումներ անելու հանձնարարական է եղել. «Սերժ Սարգսյանը չի արձանագրել, այլ ասել է՝ պետք է ճշտել, եւ մենք համապատասխան հանձնարարությունը ստացել ենք ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»: Ֆինանսների նախարարը նաեւ անդրադարձավ տնտեսական մենաշնորհներին եւ այն քննադատություններին, թե հնարավոր չէ հաղթահարել տնտեսական մենաշնորհն այն դեպքում, երբ հիմնական խաղացող գործարարները իշխանության մերձավորներ են. «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեք. այն, ինչ դուք մամուլով ասում եք եւ հասարակությունն էլ ընդունում է, իրականում այն պատճառով է, որ մենք սովոր ենք վատն ավելի շուտ ընկալել: Սակայն ասել եմ ու ասում եմ, որ այն մարդիկ, որոնք զբաղվում են բիզնեսով եւ հարկային պարտավորությունները կատարում են, փառք Աստծու, թող զբաղվեն եւ մեր ներդրումային վիճակը կլավանա: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով եւ հարկայն պարտավորությունները չեն կատարում, իրավունք չունեն պետական լծակները օգտագործել: Իսկ մոնոպոլիաները ցանկացած երկրի համար լավ չեն»: Հարցին, թե ինչպե՞ս են Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ներգրավված անձիք պայքարելու, եթե հենց իրենք կոռումպացված, Ֆինանսների նախարարը պատասխանեց. «Իհարկե կարող են հնչել նման հարցադրումներ, հիմա դուք նայեք՝ ով է պայքարում, ով ՝ոչ»: