«Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների թիվն ավելանում է
«Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօրվանից հացադուլ է սկսում 7 տարվա ազատազրկման դատապարտված 26-ամյա Ռաֆայել Մկրտչյանը: Մինչ հացադուլ սկսելը նա զանգահարեց խմբագրություն եւ տեղեկացրեց, որ բողոքում է անկախ հանձնաժողովի գործունեությունից: «Առանց հիմնավորման մերժում են պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման դիմումները, արդեն 7-8 անգամ մերժել են: 2010 թ անհիմն դատապարտեցին 7 տարվա ազատազրկման, հիմա էլ մերժում են, ինձ մեկ տարի է մնացել պատիժը կրելու»,- «Ա1+»-ին ասաց դատապարտյալը: Դատապարտյալը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ում շատերն են ցանկանում հացադուլ սկսել: Հիշեցնենք, որ երեկվանից «Վարդաշեն»-ում հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը: Նրանք եւս բողոքում են անկախ հանձնաժողովի գործունեությունից՝ նշելով, որ անհիմն են իրենց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման դիմումները մերժում: