Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեի թափանցիկության նոր գործընթաց

Տնտեսություն
pavel-safaryan

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացնում է խորհրդարանական լսումներ՝  «ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով: Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ընդգծեց, որ 2014թ. սկսած ՀՀ-ում իրականացվում բյուջետային ծրագրավորմանն անցնելու աշխատանքներ: Ըստ նրա՝ 2016թ. պետական բյուջեի, որ հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ծրագրերի շուրջ 15 տոկոսը, իսկ բյուջետային ծախսերի 25 տոկոսը շնորհիվ այս նոր համակարգի կունենան բարելավված կատարողական հիմնական ցուցանիշներ: Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրումը, Պավել Սաֆարյանի ներկայացմամբ, ոչ թե մեկ-երկու տարվա գործընթաց է, այլ առնվազն երեսուն տարվա ներդրման կարիք կունենա. «Այս համակարգի ներդրումը ինքնանպատակ չէ: Մեր սկզբունքն է՝ մենք պետք է անպայման արդյունքներ ունենանք: Մեր նպատակը աշխարհում ոչ թե առաջամարտիկ լինելն է, այլ կոնկրետ արդյունքները: Ծրագրային բյուջետավորման արդյունքում կավելանա բյուջեի թափանցիկությունը ու կբարելավվի կառավարումն ու արդյունավետությունը»: Ծրագրային բյուջետավորման արդյունավետ գործունեության համար, ըստ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալի, պահանջվում է նաեւ պետական մարմինների կարողությունների զգալիորեն ավելացում. «Իսկ դրա համար ցանկություն է հարկավոր»: