Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները հոսանքի դիմաց արդեն վճարում են թանկ գնով (տեսանյութ)

Տնտեսություն
gov3

Էլեկտրաէներգիա սպառող բնակիչները հոկտեմբերի համար արդեն կվճարեն թանկացված սակագնով, եթե նրանց սպառած հոսանքն ավելի է 250 կվտ/ժամից։  Այսինքն, նույնիսկ ավել մեկ կիլովատի պարագայում, բնակիչներն ընդհանրապես զրկվում են պետական  սուբսիդավորումից։ Նրանց մեծ մասը կվճարի մեկ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց՝ մոտ 49 դրամ։ «Կատաստրոֆա է»,-ասաց քաղաքացիներից մեկը: «Ձմռանը մի 40.000 դրամ կգա, իսկ ամռանը՝ 10, 15, 20.000»,-նշեց մեկ ուրիշը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ կառավարության որոշումը փաստացի նաեւ կանխեց  էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը մինչեւ հուլիսի 31-ը։ «Հանձնաժողովը տարվա մեջ 2 անգամ սակագնի վերանայման հայտ կարող է քննարկել: Մեկը քննարկել է օգոստոսի 1-ին՝ կարած, թքած, կպցրած որոշումներով: Հիմա բոլոր գործոնները ենթադրում են, որ փետրվարի 1-ից պետք է սակագինը հետ գնար: Այս որոշմամբ վերանայումը դուրս է մղվում, քանի որ անունը դրվում է սուբսիդավորում մինչև հուլիսի 31-ը»: Մանրամասները՝ տեսանյութում