Մենք պատրաստ ենք քննարկել վերագործարկման հարցը. Երվանդ Զախարյան (տեսանյութ)
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանն էր վերաբերում. «Մինչս օրս մինչև վերջ պարզաբանված չի Համաշխարհային բանկի կողմից իրականացված աուդիտի արդյունքները: Այս ուսումնասիրությունը մեզ համար հիմնավոր չի, քանի որ լավ ուսումնասիրված չի քլորոպրենային կաուչուկի շուկան, ինպես նաև հաշվի չի առնված ԵՏՄ գործոնը: Ինչպե՞ս է պատկերացնում կառավարությունը՝ նոր քննարկում ծավալելու ուղղությամբ»: Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ն շարունակում է պարապուրդի մեջ գտնվել և կառավարությունն իր միջոցներով վճարում է 450 աշխատակցի աշխատավարձ. «Կառավարությունը հետևում է այս խնդրին և մենք պատրաստ ենք քննարկել վերագործարկման հարցը: Եթե կլինեն ներդրողներ, մենք պատրաստ ենք համագործակցելու»: Ըստ նախարարի՝ իրենք հիմքեր չունեն կասկածելու Համաշխարհային բանկի աուդիտի արդյունքների վրա: