Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պաշտոնական
spain

Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից: Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը: Քաղխորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ: ԱԳՆ