Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոփոխությունները թույլ կտան ավելի քիչ մականունավոր մարդկանց տեսնել ԱԺ-ում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Cy5QeIgWWjE

Սահմանադրական փոփոխությունների տնտեսական բլոկը համահունչ է Հայաստանի առջեւ ծառացած այսօրվա մարտահրավերներին: Գործող Սահմանադրության հետ համեմատած` առաջարկվող նոր նախագծում կան առաջընթաց ապահովվող բազմաթիվ դրույթներ. «Կան դրույթներ, որոնք քննադատելի են, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական բլոկին»,- նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետի խոսքերով՝ խմբագրման կարիք ունեն Սփյուռքի եւ կրթության հետ կապված կետերը: «Սահմանադրության մեջ պետք է ամրագրվեր, որ նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի նվազագույն կենսապահովման զամբյուղից»,- նշեց նա: Նա միաժամանակ վաղ է համարում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը, որքան էլ մարտահրավեր նետող փաստաթուղթ լինի, նա ողջունում է նախագիծը: «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի համար էլ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական եւ ընդունելի է. «Սահմանադրական փոփոխությունները քայլ առաջ են, որոնք թույլ կտան ավելի քիչ մականունավոր մարդկանց տեսնել ԱԺ-ում»: Նրա խոսքերով, սակայն, որոշ դրույթներ կարիք ունեն վերաձեւակերպումների: Վազգեն Սաֆարյանը կցանկանար հանրային կյանքի կազմակերպման մեջ տեսնել պետության մասնակցության մեծ բաժին:   Ավելին՝ տեսանյութով