Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի դեռ քաղաքական սպանությունները բացահայտված չեն, մենք պետություն չենք դառնա» (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

Հոկտեմբերի 27-ը մեր երկրում կատարված սպանությունների  գագաթնակետն էր. համոզված է «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա պնդմամբ՝  1990 թվականից սկսած, որպես ժողովուրդ, որպես քաղաքական խավ, հայ ժողովուրդը չկարողացավ սահմանադրականության տրամաբանության մեջ գործել. «Եթե 1995 թվականին մենք ունեցել ենք սահմանադրություն, դա չի նշանակում, որ մենք որպես քաղաքական  խաղացողներ այդ կուլտուրան յուրացրել ենք: Մենք համարում ենք, որ ամենամեծ բացթողումը, որի պատճառով սխալ է գնացել մեր պետականաշինությունը, դա քաղաքական խավի մոտ սահմանադրականության բացակայությունն է եղել»: Պարոն Սեֆիլյանը հիշեցնում է, որ 1990 թվականից սկսած Հայաստանում  բազմաթիվ քաղաքական սպանություններ են եղել, ու մեծ մասը մութ է մնացել. «Առավել եւս հոկտեմբերի 27-ը, բոլորս գիտենք ինչպիսի ավարտ ունեցավ, այդ խեղկատակություն հիշեցնող նախաքննությունը»: Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝քանի դեռ քաղաքական սպանությունները բացահայտված չեն , մենք պետություն չենք դառնա, այն, ինչ այսօր կա, պետություն անվանել նա սխալ է համարում: Անդրադառնալով  «Նոր Հայաստան» շարժման հետագա քայլերին ու պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է շարժման անդամները  հանրաքվեի օրը տեղամասերում վստահված անձեր ունենան՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ճակատում ընդգրկված տարբեր ուժեր կարող են տարբեր մարտավարություններ ունենալ, սակայն մենք եկել ենք եզրակացության, որ դեկտեմբերի մեկին ժողովուրդը պետք է հավաքվի եւ այնտեղ որոշվի անելիքը: Այս պահին կարող եմ ասել, որ դա մեզ չի հետաքրքրում»: