ՄԻՊ աշխատանքային խումբը «Նուբարաշեն»-ում է ահազանգի հետքերով
ՄԻՊ-ի գրասենյակը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով այսօր կրկին ձևավորվել է աշխատանքային խումբ, եւ այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ «Նկատի ունենալով երեկ տարածված լուրերն ազատազրկվածների նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր կրկին այցելել են ՔԿՀ երեկվա իրադարձությունների վերաբերյալ առավել օբյեկտիվ և բազմակողմանի պատկեր կազմելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղեկություն էր հայտնել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել: Իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հերքել էր լուրը՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր։