Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ և Ռիտա Սարգսյանները՝ ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը

Պաշտոնական
14148_b

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: serzh «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ: Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։ ՀՀ նախագահի աշխատակազմ