Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլի նույն մարդն է լուծելու բոլոր հարցերը, ուղղակի Մելիք-Ադամյանից կամ Ավշարից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Xosrov-Aram

Ինչո՞ւ պետք է սահմանադրական փոփոխություններին այո ասել. «Նախկինում ընդդիմադիր ուժերի մեծ մասը խոսում էր այս փոփոխություններից ու հենց խորհրդարանական համակարգին անցում կատարելուց: Հիմա քննադատում են դա նախաձեռնողին: Նախագահն իր հայտարարության մեջ մի անգամ ասաց, որ իշխանությունն անձնավորված է: Սա բերում է բացասական երևույթներ: Իսկ այս սահմանադրությամբ, անցում կատարելով խորհրդարանական համակարգի, ընդդիմությունը հնարավորություն ունի ձևավորելու իր կառավարությունը»,-այսօր ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Իսկ ինչո՞ւ պետք է հանրաքվեին ոչ ասել. «Սա արվում է մի մարդու համար: Հանրապետական կուսակցությունն այլևս ռեսուրս չունի, վարկանիշ չունի ժողովրդի մեջ: Այս նոր սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն էլի մեծամասնություն կձևավորի, իսկ խորհրդարանում նախատեսված 5 տոկոս տեղերը կվաճառի իր մոտ ֆոտոսեսիայի գնացածներին: Այսինքն, էլի նույն մարդն է լուծելու բոլոր հարցերն, ուղղակի նա նստած է լինելու Մելիք Ադամյանում կամ Ավշարում խաշ ուտելուց է լինելու»,-նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա վստահ է, որ երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխումը ժողովրդի համար չի արվում: «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մի օրում չդարձավ Ջեֆերսոն: ՀՀԿ-ն վախենում է իշխանափոխությունից, դրա համար էլ բոլորին ճնշում է»: ՀՀԿ-ական պատգամավորն էլ հակադարձեց. «Ոչ ոքի էլ չեն ճնշում: Այդ ո՞վ ճնշեց օրինակ Ռուբիկ Հակոբյանին, որ «Ժառանգություն»-ից դուրս եկավ»: Թեժ բանավեճի ընթացքում Խոսրով Հարությունյանն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին ասաց. «Արա՛»: «Արան դո՛ւ ես»,-պատասխանեց Արամ Հարությունյանը: ՀՀԿ-ականը նշեց, թե ընկերաբար էր ասում: