Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում գերիշխող դիրքի չարաշահումներ են հայտնաբերվել

Տնտեսություն
railway-yerevan-batumi-2

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր սկսեց քննարկել նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով՝ իրենք միջազգային երկու ցուցանիշների արդյունքներով 14 կետով առաջ են գնացել: Նա նշեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, քանի որ այնտեղ նկատվել են գների բարձրացում եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր: Հանձնաժողովը նաեւ սննդամթերքի ձեռք բերման գնումների ոլորտում բացահայտել է, որ կան տնտեսվարողներ, որոնք հակամրցակցային համաձայնության են գալիս ու շուկան բաժանում իրար մեջ. «Մենք բացահայտել ենք, որ նրանց համար բարենպաստ պայմաններ են ստեղծում նաեւ պետական մարմինները, որոնք իրականացնում են մրցույթներ, որոնց ընթացակարգերը հաճախակի թափանցիկ չեն ու ոչ բոլորին են իրազեկում մրցույթների մասին: Օրինակ՝ «Արմոմբիլ» պահնորդական ընկերությունը մեզ բողոքել է, որ իրենք միշտ դուրս են մնում մրցույթներից, քանի որ պատշաճ տեղեկացված չեն լինում»: Պարոն Շաբոյանի խոսքերով՝ կան նաեւ ընկերություններ, որոնք չպատճառաբանված գների իջեցում են անում՝ գայթակղելու համար գնորդին: Նա վստահեցրեց նաեւ, որ հաջորդ տարի պատրաստվում են ակտիվ հանդիպումներ ունենալ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների ու գործարարների հետ՝ էլ ավելի նպաստավոր դարձնելով իրենց գործունեությունը: