Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարության պարզաբանումը Սևանա լճի մակարդակի վերաբերյալ. ԷկոԼուր

Տնտեսություն
sevan

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է, թե ինչու է իջել Սևանա լճի մակարդակը: Պարզաբանման մեջ ասված է. «Ի պատասխան վերջին օրերին մամուլում/ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ/ տարածված մտահոգությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ ս/թ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.34մ /2014թ. նույն օրվա 1900.29մ-ի համեմատ/: Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչև ս/թ սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ  ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տվյալների` կազմել է 1900.30մ: Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է «Սևան» ՀԷԿ ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները և շարժաբերները), որից հետո Սևանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել: Մանրամասն՝ այստեղ