«Սա ամենամեծ իշխանափոխությունն է, որ անում է իշխանությունը» (տեսանյութ)
Հանրապետական Հակոբ Հակոբյանին առանձնապես չի սարսափեցնում դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն անելու ընդդիմության հայտարարությունը. «Ցույց են անում՝ թող անեն: Եղա՞վ: Բայց էն օրենքով նախատեսված սահմանները, որ կան, դուրս չգան»: Հակոբ Հակոբյանն իմաստ չի տեսնում Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մեջ՝ այդ մարդն այսպես թե այնպես իշխանության մեջ չի լինելու. «Եթե իրենք պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավար, սա բացարձակապես անհասկանալի է՝ դուք ունեք ձեր կուսակցությունը, ունեք ձեր կուսակցության ղեկավարը: Կա Հանրապետական կուսակցություն, որն ունի իր ղեկավարը»: Պատգամավորը իշխանափոխության նպատակն ընդհանրապես չի հասկանում՝ մենք հիմա անում ենք մի բան, որն ամբողջ ընթացքում երազել է ընդդիմությունը՝ խորհրդարանը դառնում է ամենակարեւոր քաղաքական մարմինը. «Սա ամենամեծ իշխանափոխությունն է, որ անում է իշխանությունը»: Պետությունն իրենից ներկայացնում է ուժի փիլիսոփայություն՝ եթե հարկ եղավ, ինքը կլինի իր դերի մեջ. «Պետությունն ինքը ուժ է»: Հետեւաբար, եթե ընդդիմությունը դիմադրի ոստիկանությանը իշխանափոխության գործընթացի մեջ, հասարակական կարգը պետք է վերականգնվի. «Ոստիկանությունը ունի օրենքով իրեն տրված լիազորությունները եւ ոստիկանության պարտքն է կատարել այդ լիազորությունները»: