Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ տվյալներով՝ մթերվել է 209 հազար տոննա խաղող

Հասարակություն
խաղող

Հայաստանի Հանրապետությունում,  օպերատիվ տվյալներով,  2015  թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար   տոննայի դիմաց։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար  տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  8 հազար  տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին