Պատգամավորի փեսան դատապարտվեց 6,6 տարվա ազատազրկման (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6,6 տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրան մեղավոր ճանաչեց նախորդ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով: Այս գործով մյուս ամբաստանյալ Նորայր Մելքոնյանը դատապարտվեց երկու, իսկ Վալերիկ Մելքոնյանը 3 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Վալերիկ Հովհաննիսյանին դատախազը միջնորդել էր դատապարտել 2 տարվա ազատազրկման: Պատժաչափը վրդովվեցրեց Վալերիկ Հովհաննիսյանի հորը՝ Սամվել Հովհաննիսյանին: Նրա խոսքերով՝ իրենք դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, քանի որ այս գործով բոլորը կաշառված են եւ իրականությունը չի բացահայտվել: Վերնիսաժում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին հիշեցումն այստեղ