A
A
Այրվել է ավելի քան 300 տուկ անասնակեր
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 14 փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր` 30 տուկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.44-ին, մարվել` 15.00-ին: *** Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի Վարդազարյան փողոցում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդազարյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.31–ին, մարվել՝ 14.55–ին: Մասամբ այրվել է մառանի տանիքը (10քմ) և 300 հակ անասնակեր: