Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմուկին 29 մլն դրամ կհատկացվի՝ պարտքերը մարելու համար

Տնտեսություն
gov2

Վայոց ձորի մարզպետարանին վաղը կտրամադրվի 29 մլն դրամ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Որպես հիմնավորում ներկայացվում է, որ դա արվում է համայնքի բնականոն գործունեությունն ապահովվելու նպատակով՝ նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու եւ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի միջոցառումներին աջակցելու համար: Որոշման նախագիծը ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Վայոց ձորի մարզպետարանին գումար հատկացնելու նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ջերմուկ քաղաքային համայնքի նախորդ տարիների պարտքի վճարմամբ՝ /24,048.9 հազար դրամ, որից 14,826.9 հազար դրամը կազմում է քաղաքապետարանի պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը, 8,092.0 հազար դրամը` քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման համար, եւ 1,130.0 հազար դրամը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության պարտքը»,- նշված է որոշման նախագծում: