Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ребята, давайте жить дружно» տարբերակը անհասկանալի է փաստաբանի համար (տեսանյութ)

Հասարակություն
fdu7w-Mzpag

Փաստաբանների պալատի նախագահ  Արա Զոհրաբյանը ցանկացած քննադատություն դիտում է որպես անձնական վիրավորանք. վերջին օրերին առաջացած  աղմուկն այսպես է բացատրում  փաստաբան Լուսինե Սահակյանը։ Իսկ ամեն ինչ սկսվեց  հայտարարությունից, թե մամուլում  Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի վերաբերյալ  տպագրված  երկու հոդվածներ պատվիրված են։ «Որեւէ քննադատություն, որը հնչում է որեւէ մարմնի կամ որեւէ մարմնում ինչ- որ բան շտկելու համար նա անձնական դաշտում է դիտարկում: Այսօր հակառակ կարծիք ուղղակի չի  ընդունվում»,- նշում է փաստաբան Լուսինե Սահակյանը; Իսկ Երվանդ Վարոսյանն էլ ավելացնում է. «Իմ եւ Լուսինե Սահակյանի դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ առաջացրել է անձնական հողի վրա թշնամանք պալատի նախագահի կողմից»: Ըստ փաստաբանների՝  պալատում խնդիրները բազմաթիվ են, եւ որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է խորհրդի նիստերում։ «Օրինակ հաստիքացուցակի խնդիր, որ փաստաբանների պալատում հակակշիռներ ընդհանրապես գոյություն չունեն եւ վերահսկողական ֆունկցիաներ ունեցող պալատի խորհրդի շատ անդամներ աշխատում են այն պաշտոններում, որոնք իրենք իբրեւ պետք է վերահսկեն»,- ասում է Երվանդ Վարոսյանը Երվանդ Վարոսյանը կարծում է, որ աչք չպետք է փակել իրենց դեմ պատվերով հոդվածների հրապարակման առիթով, քանի որ այն վտանգավոր նախադեպ է դառնալու։ «Խնդիրը երկու կեղտոտ նյութերի է վերաբերում, որոնք տարածվել են համացանցում, փաստ է, որ տարածվել են, փաստ է ում միջոցով են դրանք տարածվել, այդ ամենը պետք է արժանանա համարժեք գնահատականի, քանի դեռ սա գնահատականի չի արժանացել, ուրիշ բան քննարկել, ուրիշ հարցերի անդրադառնալու կարիք չկա»,- նշում է փաստաբանը: Իսկ Լուսինե Սահակյանն ավելացնում է. «Ցավով եմ ասում պալատի նախագահը եւ խոսնակն էին, պատվերը տրվել էր նրանց կողմից, նյութը ուղարկվել էր նրանց կողմից»: ՀՀ փաստաբանների պալատի  նախագահի հրամանով  կարգապահական վարույթ է հարուցվել պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ՝  հոդվածների հրապարակմանը նրա առնչության վարքագիծը ստուգելու նպատակով: Լուսինե Սահակյանի խոսքերով՝ Հայկ Հակոբյանը պետք է ազատվեր պաշտոնից: «Եթե Հայկ Հակոբյանը հստակ նշում է, որ այո պատվերը ես եմ տվել, ուրեմն՝ նա չի կարող աշխատել պալատի մամլո խոսնակ, որովհետեւ նա բոլորի մամլո խոսնակն է, նա նախագահի եւ հանրային պաշտպանի գրասենյակի մամլո խոսնակը չէ»: Փաստաբանը  համոզած է՝ պալատը պետք է հասկանա իր սխալը, բայց հարցը լուծելու փոխարեն  հայտարարություն է տարածվում. « Ребята давайте жить дружно» տարբերակով, ինչը ինձ համար անհասկանալի է, մենք պետք է հասկանանք, որ երբ որ կա սխալ, սխալը ուղղել է պետք եւ անցնել առաջ»: