Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է ԿԽՄԿ նորանշանակ ղեկավարին

Պաշտոնական
կմկխ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին եւ ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը եւ մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը: Երկուստեք նշվել է ԿԽՄԿ-ի եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ արձանագրված դրական դինամիկայի պահպանման կարեւորությունը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ