Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ոսկերչությունը կարող է դուրս գալ Եվրասիական շուկա

Կարևոր լուրեր Տնտեսություն
gold

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական ոսկեգործության ոլորտի 6 ընկերություններ այս պահին Հայաստանը ներկայացնում են  Աստանայում ընթացող «ԱՌՈՒ 2015»՝ արդեն 25-րդ ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին: Հայկական ընկերությունները ներկայացնում են ոսկերչական զարդեր, մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ժամացույցներ, արծաթյա սպասք և այլն: Հիմնադրամը միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցում է Հայաստանի կառավարության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ծրագրի շրջանակում: «Եվրասիական շուկան բավականին մեծ է և հայ արտադրողների կողմից դեռևս ամբողջովին չյուրացրած, ուստի, հայկական ընկերությունների՝ «ԱՌՈՒ 2015»-ին մասնակցությունը կարող է լավ խթան դառնալ մեր ոսկերչական զարդերի արտահանման, մեր վարպետների ու նրանց ստեղծած ոսկերչական զարդերի ու իրերի ճանաչելիության բարձրացման և միջազգային շուկայում ավելի մեծ տարածման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 18-ը:   Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն