A
A
Գեղարքունիքում արդեն քարոզչական խմբեր են ձևավորվել
«Դե վերջում կիմանանք էլի ընտրության արդյունքները»,- խորհուրդ է տալիս Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը. «Ա1+»-ը մարզպետներից փորձում էր ճշտել, թե արդյոք մարզերում նախապատրաստական աշխատանքներ տարվո՞ւմ են «Այո»-ի քարոզչության համար։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, իսկ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշեց. «Կենտրոնական շտաբը ձեւավորված չէ, ոչ-ոք դեռ հանձնարարություն չունի»։ Գեղարքունիքի մարզում, սակայն, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ինչպես նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, իրենք արդեն քարոզչական խմբեր են ձեւավորել։ Մարզպետներն այսօր մասնակցում էին «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին եւ «Հայագրոֆորում» համաժողովին։