A
A
Հովիկ Աբրահամյանը Արա Աբրահամյանի հետ խնդիր չունի. ով կղեկավարի «Այո»-ի շտաբը (տեսանյութ)
Հաջորդ շաբաթ հայտնի կլինի, թե ով է նշանակվելու «Այո»-ի շտաբի պետ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքերով՝ օրենքի մեջ որեւէ հակասություն չկա, եթե նույնիսկ ինքը նշանակվի շտաբի պետ։ «Հարցը կքննարկենք մանրակրկիտ, ամեն դեպքում դա չպետք է խանգարի կառավարության աշխատանքներին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ անպայման աշխատելու է եւ իր մասնակցությունը ունենալու է այդ գործընթացներում, դա քննարկման հարց չէ։ Անդրադառնալով ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանի խորհրդարանում հայտնվելուն՝ վարչապետը նշեց, որ մի քանի անգամ ասել է, որ որեւէ մեկ անձի կամ քաղաքական գործչի հետ որեւէ խնդիր չունի, «Դա որոշելու է ժողովուրդը, եթե ժողովուրդը կորոշի, որ լինի խորհրդարանում, թող լինի»,- եզրափակեց վարչապետը։