Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք դադարեցրել են հացադուլը

Հասարակություն
243f687d3585f9318d57ff03793443e9

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք դադարեցրել են հացադուլը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 12-ից ցմահ ազատազրկման դատապարտված 55 անձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ էր սկսել՝  գործերի վերանայման պահանջով։