Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրանի ազատ առեւտրի գոտիները հայերի կողմից լավագույնս չեն օգտագործվում» (տեսանյութ)

Տնտեսություն
arm-iran

Հայաստան-Իրան գործարար համաժողովին Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհախ Ջհանգիրն իր ելույթում հայտարարեց, որ քաղաքական կամք գոյություն ունի տնտեսական հարաբերությունների զարգացման համար. «ՀՀ-ն Իրանի համար դիտվում է որպես միակ երկիր, որը անդամ է ԵՏՄ-ին եւ կարող է հարմար հարթակ դառնալ, որ իրանական արտադրությունները արտահանվեն ԵՏՄ երկրներ: Դա հնարավորություններ կտա, որ իրանցիները իրենց արտադրանքների մի մասը իրացնեն Իրանում, մյուս մասը՝ ՀՀ-ում եւ արտահանել ԵՏՄ երկրների շուկաներ»: Ըստ նրա՝ ՀՀ գործարարները լավագույնս ճանաչում են ռուսական շուկաները, եւ կարող են օգտակար լինել Իրանին՝ արտահանման հարցում. «Բացի այդ, ՀՀ-ն կարեւոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով: Հս-Հվ միջանցք ունենք հիմա, պետք է լուծենք նաեւ երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ: Իրանը պատրաստակամ է իրականացնելու այդ երկու ծրագիրը: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր խոչընդոտները վերացնենք: Այս ուղղությամբ մենք պետք է մի շարք փոխըմբռնման ծրագրեր ստորագրենք՝ արտոնյալ սակագների պայմանագիրը, օրինակ, ստեղծենք երկկողմանի կոմիտե՝ այդ հարցերի լուծման համար: Այս ամենին կարող են նպաստել փոխադարձ այցերը»: Պարոն Ջհանգիրը նշեց նաեւ, որ որոշված է, որ հայ առեւտրատնտեսական գործիչների պատվիրակություն այցելի Իրան՝ բիզնես ֆորումին մասնակցելու համար, որը կնպաստի մտքերի փոխանակմանը. «Իրանի ազատ առեւտրի գոտիները լավագույնս հայերի կողմից չեն օգտագործվում: Արազի ազատ գոտին բավականին մեծ նշանակություն ունի առեւտրականների ու ներդրողների համար: ՀՀ գործարարները կարող են մասնակցել ու ներդրումներ անել»: Իրանի Էներգետիկայի նախարար Համիլ Չիթչանն իր ելույթում նշեց, որ իրենց համար սկզբունքային քաղաքականություն է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես հարեւան երկրների հետ. «Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ մշակութային, տնտեսական, սոցիալական՝ զարգացնելու համար տնտեսական ու առեւտրային հարաբերությունները, որպեսզի ապրանքաշրջանառության ծավալները ավելի մեծ տեմպերով առաջ գնան»: Նրա խոսքերով՝ դա հատկապես վերաբերում է մասնավոր սեկտորին, եւ դա պահանջում է ավելի ակտիվ համագործակցություն, որպեսզի կարողանան իրենց մասնաբաժինը մեծացնեն երկու երկրների ապրանքաշրջանառության մեջ. «Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների ու տարբեր ոլորտներում համագործակցության համար, այդ թվում՝ օդային տրանսպորտի, գյուղատնտեսության, անասնաբուժության, մաքսային ոլորտի, հանքերի, նավթի, գազի, ճանապարհների կառուցման ոլորտներում: Դա մասնավոր սեկտորի համար գայթակղիչ ու մատչելի է»: