Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Աբրահամյանը տարբեր ձևերով կարող է խնդիր լուծել. Քաղաքագետ

Քաղաքականություն
28c377a4d9b575f9178b4d6c156235d9

«Քաղաքական դաշտը բաց է մնացել, վակուում կա և շատերը կցանկանան ինչ-որ մի տեղ զբաղեցնել»,-Ռուսաստանի հայերի միության նախագահի՝ ՀՀ-ում կուսակցություն հիմնելու մտադրությունն այսպես է գնահատում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Առաջիկայում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են սպասվում, և զարմանալի չէ, որ այդ անձը ցանկություն ունի մտնելու ներքաղաքական դաշտ: «Եթե իր ստեղծած կուսակցությունով էլ չմասնակցի խորհրդարանական ընտրություններին, տարբեր ձևեր կան, որոնցով կարող է խնդիր լուծել, օրինակ աջակցել որևէ ուժի»: Քաղաքագետի համոզմամբ՝ ներկայումս մեր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը բավականին բարենպաստ է Ռուսաստանի հայերի միության նախագահի համար. «Քաղաքական դաշտը ջարդված է, և Արա Աբրահամյանը մեծ հավակնություններ կարող է ունենալ»: Թե ինչ հավակնություններ կարող են լինել, ինչ պաշտոնի է ձգտում այդ գործիչը, քաղաքագետը չի ուզում կանխագուշակել: Նա նաև չի կարծում, թե Արա Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու մասնավորապես դրա նախկին լիդերի դերն է ուզում ստանձնել: