Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսական խնդիրներ` դպրոցների ջեռուցման նախաշեմին (տեսանյութ)

Մարզեր
g_image.php_...1

Շիրակի մարզում հանրակրթական դպրոցները պատրաստվում են ջեռուցման շրջանին: Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և կշարունակվեն մինչև նոյմբերի 1-ը: Շիրակի մարզի պետական դպրոցների մեծ մասն այս տարի ևս ջեռուցվելու է կապույտ վառելիքով, մի մասն էլ՝ էլեկտրաէնեգիայով և հեղուկ վառելանյութով: Գյումրու գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են կենտրոնացված ջեռուցման համակարգով: Պայմանավորված տվյալ դպրոցի ֆինանսական միջոցներով, դպրոցական շենքի դիրքով, նաև եղանակով՝ տարբեր կրթօջախներում ջեռուցման շրջանը մեկնարկելու է տարբեր օրերի: Գյումրու դպրոցներում, ջեռուցումը, հավանաբար, կսկսվի նոյեմբերի կեսերից: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում