Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈԻԵՖԱ-ն կհետաքննի Հայաստան–Ալբանիա խաղը. կաշա՞ռք է առաջարկվել

Կարևոր լուրեր Սպորտ
ֆֆ

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ալբանիա հանդիպման շուրջ ծագած սկանդալը գնալով թափ է հավաքում: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դուշան Մարավիչը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել կապված ալբանացիների կողմից Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին կաշառք առաջարկելու հետ: Ըստ տարածված լուրերի, ալբանացիները 500 հազարական եվրո են առաջարկել մրցակցի դարպասապահին եւ երեք պաշտպաններին, որպեսզի նրանց օգնությամբ ապահովեն իրենց ձեռնտու արդյունք: Ինչպես նշում են սերբական լրատվամիջոցները, եթե ապացուցվի, որ հանդիպումը պայմանավորված բնույթ էկրել, ապա Ալբանիայի հավաքականը կզրկվի Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրից եւ նրա տեղը կզբաղեցնի Դանիայի ընտրանին, իսկ խմբում 4-րդ տեղը գրաված Սերբիան հանդես կգա անցումային խաղերում: Թե ինչպես կավարտվի ՈՒԵՖԱ-ի հետաքննությունը, դժվար է կռահել, սակայն մի բան պարզ է, որ այս սկանդալը հրահրում են սերբական ԶԼՄ-ները, որպեսզի վարկաբեկեն իրենց հարեւան երկրին՝ Ալբանիային, որի հետ անչափ լարված, անգամ թշնամական հարաբերություններ ունեն: Արդյունքում տուժում է երրորդ կողմը, տվյալ դեպքում՝ Հայաստանի հավաքականը: