Այս աշուն հավանական է Սարգսյան-Ալիև հանդիպումը. ԵԱՀԿ
ԵԱՀԿ գրասենյակը կանխատեսում է, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներն այս աշուն կհանդիպեն. Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում. փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։ Զանյերը մտահոգությւոն է հայտնել ներկա իրավիճակի առնչությամբ, մասնավորապես՝ բռնությունների աճի ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հայ-ադրբեջանական սահմանին։ Զանյերը նշել է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունն առավել հաճախ պետք է շփվի։ Առաջիկայում, ըստ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկ անգամ էլ կհանդիպի երկու երկրների արտգործնախարարների հետ, որից հետո հավանական է կհանդիպեն նախագահները։ «Շատ կարևոր է միջազգային աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- հայտարարել է նա։