Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր սամբիստները այդպես էլ ոսկե մեդալ չնվաճեցին

Սպորտ
a1-sambo

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած 2015թ սամբոյի աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունում մեր մարզիկները նվաճեցին 5 մեդալ:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Էդմոն Մանուկյանը /48 կգ/ եւ Դանիել Գաբրիելյանը /60կգ/ իրենց քաշային կարգում պարտվել են միայն եզրափակիչ գոտեմարտում եւ գրավել են 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի:   Իսկ ահա 52 կգ քաշային Հարություն Սարգսյանը, 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը, 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը չեն կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը եւ ստիպված բավարարվել են բրոնզե պարգեւով: