Այսօր յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող պարտքը կազմում է 1700 դոլար (տեսանյութ)
Մեր երկրի այս տարվա արտաքին պարտքը կազմում է մոտ 5 մլրդ 122 մլն դոլար։ «Իսկ նախորդ տարի 4 մլրդ 441 մլն էր։ Տարեցտարի պարտքն ավելացվում է։ Իսկ սա նշանակում է՝ արել ենք ծախսեր, չենք ունեցել եկամուտներ և փոքր տնտեսական աճն ապահովվել է պարտքերի հաշվին»,-նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Մասնագետի հաշվարկները ցույց են տվել, որ այս տարվա վարած տնտեսական քաղաքականության արդյունքում բյուջեի հարկային եկամուտները չեն աճելու։ «Փոխարենը բյուջեի դեֆիցիտն է աճել»,-շեշտեց պարոն Խաչատրյանը։ Նա արդեն իսկ կանխատեսում է, որ հաջորդ տարվա համար առնվազն 220-230 մլրդ դոլար պարտք է վերցնելու պետությունը, որպեսզի ուղղի բյուջեին։ Իսկ արտաքին պարտքի առումով որքա՞ն է յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող պարտքը, տնտեսագետն ասաց. «Դե եթե նախկինում 1300 դոլար էր, հիմա յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող պարտքը կազմում է 1700 դոլար»։