«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-ն գրավ է դրվում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի օրակարգում «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գրավադրելուն համաձայնություն տալու մասին հարցն է։ Նախագծով առաջարկվում է համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «ՅՈՒՔՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ», 51 տոկոսը` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» և 29 տոկոսը «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություններում գրավադրելուն: Նույն օրը հանձնաժողովը նաեւ կթույլատրի «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, նույն է՝ «Տաշիր Գրուպին»։